Տարօրինակ զուգադիպությունը․ ի՞նչ էր տեսել Պետրոս Դուրյանը մահից երեք օր առաջ

Պահպանվել են վկայություններ Պետրոս Դուրյանի վերջին երազի մասին, որ նա տեսել է 1872 թ. հունվարի 21-ին` իր մահից երեք օր առաջ: «Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կը տեսնի: Երեք քահանաներ կերևան իրեն, որոնք զինքը հարսանիքի կը հրավիրեն: Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կը մեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»: Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կը գտնվին»:
Իսկ Դուրյանի կրտսեր եղբայրը` Միհրանը բանաստեղծի մահվան գիշերն այսպիսի երազն է տեսնում. «…Կը տեսնե Պետրոսը, որ իր պարսկական շալը ուսերն առած, դանդաղորեն դեպի տուն կուգա: Միհրան քար մը կը նետե անոր ու կըսե. «Ինչու՞ գինովի պես կը քալես»: Եվ ահա Պետրոսը կապուտ աչքերով կնոջ մը կը փոխվի, որ վերմակներու առջև կը երկրպագե»: