Ռումինիայի վաստակավոր ԱՐՏԻՍՏ, Բուխարեստի օպերային թատրոնների ՄԵՆԵՐԳԻՉ. Այս ՀԱՅԸ զարմացրել է բոլորին իր հզոր ձայնով. Ճանաչեցի՛ք ՆՐԱՆ.

Օպերային երգիչ ԿԱՐՊԻՍ ԶՈԲՅԱՆ ծնվել է Թուրքիայի Քաստեմանի քաղաքում: 1948թ. ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան: 1948թ-ից եղել է Տիմիշոարայի, 1949թ-ից Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ: 1968թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, ելույթներ ունեցել տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում:

Հանդես է եկել հետևյալ օպերաներում Լեոնկավալլոյի «Պայացներ» (Կանիո), Պուչինիի «Տոսկա» (Կավարադոսի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Օթելլո» (Օթելլո), «Տրուբադուր» (Մանրիկո), Բիզեի «Կարմեն» (Դոն Խոզե), Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Տուրիդդու), Չայկովսկու «Պիկովայա դամա» (Գերման) և այլն: Հանդես է եկել նաև կամերային համերգներով:

Եղել է Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից: Արժանացել է Ռումինիայի Պետական մրցանակի, 1963թ.` Ռումինիայի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Նյու Յորքում: