ՀԱՅ օպերային երգիչ, ում երկրպագում էր ողջ Ամերիկան ու Ռումինիան. նա նույնիսկ արժանացել է Ռումինիայի վաստակավոր արտիստի կոչման

Հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր) Կարպիս Արամի Զոբյանը ծնվել է 1915 թվականի մայիսի 24-ին Թուրքիայի Քաստեմանի քաղաքում:

Բուխարեստի կոնսերվատորիան ավարտելուց հետո եղել է Տիմիշոարայի, ապա նաև՝ Բուխարեստի օպերային թատրոնների մեներգիչ: Հետագայում տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ելույթներ է ունեցել տարբեր օպերային խմբերի հետ զանազան քաղաքներում:

Հանդես է եկել Լեոնկավալլոյի «Պայացներ» (Կանիո), Պուչինիի «Տոսկա» (Կավարադոսի), Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Օթելլո» (Օթելլո), «Տրուբադուր» (Մանրիկո), Բիզեի «Կարմեն» (Դոն Խոզե), Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» (Տուրիդդու), Չայկովսկու «Պիկովայա դամա» (Գերման) և մի շարք այլ օպերաներում:

karpis zobyan

Հանդես է եկել նաև կամերային համերգներով: Եղել է Շուբերտի, Շումանի, Վոլֆի, ինչպես և ռուսական, ռումինական ու հայկական երգերի լավագույն մեկնաբաններից: Արժանացել է Ռումինիայի Պետական մրցանակի, Ռումինիայի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում: