«Մեզ պահել է մեր անաղարտ լեզուն»․ հայ մեծանուն արձակագիր Մաթևոսյանի մտքերը

Այս հոդվածում խոսելու ենք հայ մեծանուն արձակագիր, հրապարակախոս, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ՝ 1985 թվականից, Հրաչյա Մաթևոսյանի մասին։ Նշենք, որ նա Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է։ Հրաչյան բարձր էր գնահատում մեր մայրենի լեզուն, գիտեր ամեն բառի արժեքը։ Հրացազրույցներից մեկում նա ասել է․

«…Եթե ես նորից ծնվեի, կապրեի հողի վրա, տուն կկառուցեի ու ծառ կտնկեի, այսպես 12-րդ հարկ չէի բարձրանա: Չեմ ուզում մեղավորներ փնտրել, բայց հասել ենք այն օրին, որ ոչ մեր տունն ենք պահում, ոչ երկիրը, ոչ էլ լեզուն: Կարծես բոլորով հարձակվել ենք հարյուրամյակներ շարունակ մեզ փրկած լեզվի վրա:

Մեզ պահել է մաքուր ընտանիքը, մաքուր բնությունը, անաղարտ լեզուն: Ամեն մեկս դեռ օրորոցից պիտի հպարտանայինք, որ նույն լեզվով են խոսել Մաշտոցը, Նարեկացին, Նժդեհը, մեծն Թումանյանը, մեր խաչքարերն անգամ…

Երանի մեծերին: Թումանյանն ունեցավ երեք մեծ: Առաջինը` Լոռու շողակաթ լեզուն, երկրորդ` ուսուցիչներ ունեցավ Հովհան Օձնեցուն, Գրիգոր Նարեկացուն, երրորդ` Հայոց ճակատագիրը դարձրեց իր շնչառությունը եւ … չորրորդ` աշակերտ ունեցավ Հրանտ Մաթեւոսյանին»։ Նա մեծատառով մարդ էր ու հայրենասեր գրող։ Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆԻ հոդվածից։