«Մեր ճակատագիրը մեր ձեռքում է. Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա». Մեծագույն ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ում դեռ երկար կհիշենք.

Վազգեն Սարսյանի անկրկնելի խոսքերը. «Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Յուրաքանչյուր հայ մարդ Մարտակերտից մինչև Նոյեմբերյան ու Լոս Անջելես պիտի իրեն պատասխանատու զգա այս պատերազմի համար ու իմանա, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անի: Մեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է: Մեզ ավելի մեծ փորձություններ չեն սպասվում, քան արդեն ունեցել ենք:

Մենք մեր ազգային պատերազմն անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածե՞նք, թե այդ կռվում արժե՞, թե՞ չարժե զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915 թ. առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից մեկ ու կես միլիոն կոտորեն:

Տասնյակ հազարավոր մարդիկ այդ ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-95 թթ. 5000 հրաշալի զինվոր կորցրեցինք, այլ այսպես` ստեղծեցի՞նք պետություն, թե ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե ոչ…»

ԱՂԲՅՈՒՐ՝hovikcharkhchyan.wordpress