«Գրողը տանի ինչու՞ այդ խեղճ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել». միայն իմանաք՝ ինչ է պատասխանել ռուս լրագրողին ՀԱՅ վարորդը, երբ նա նման բան է ասել

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները իր «Հրաժեշտ պատրանքներին» հուշերի գրքում մի հատված նվիրել է դեռևս խորհրդային տարիներին Հայաստան կատարած ուղևորությանը: Նա հիշում է, թե ինչպես հայ վարորդի հետ կեսգիշերին լեռնային գյուղում հյուրընկալվել են համեստ մարդկանց, ովքեր նրանց գրկաբաց ընդունել ու ի սրտե հյուրասիրել են: Սակայն ռուս հյուրը նկատել է, որ ընտանիքի մայրն ու տատը չեն մոտեցել սեղանին: Այնուհետև Պոզները պատմում է հրաժեշտից հետո իր և վարորդի զրույցը.
«- Գրողը տանի,- բացականչեցի ես,- ինչու՞ այդ խեղճ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել: Ի վերջո մենք ապրում ենք քսաներորդ դարի վերջին քառորդում ու իբրև թե առաջավոր երկիր ենք:
Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց.
— Դու չես հասկանում, դու ոչինչ չես տեսնում: Դու չնկատեցի՞ր, որ ամեն անգամ, երբ տանտերը ոտքի էր կանգնում կենաց ասելու համար, նա նայում էր իր կնոջը, կարծես նրա թույլտվությունը ստանար: Դու չես հասկանում, որ կինն էր նրան թույլ տվել գառ մորթել խորովածի համար: Եթե այդ երկու կանայք համաձայն չլինեին, նա մեզ տուն չէր թողնի: Դա ձեզ մոտ են կանայք սեղան նստում ձեզ հետ միասին, բայց ոչինչ չեն որոշում: Իսկ մեզ մոտ այդպես չէ: Մենք ականջ ենք դնում կնոջը, որովհետև հենց նա է կյանքը, ամեն բան նրանից է: Իսկ դու՝ մի գլուխ սեղան հա սեղան…»: