«Նա ի ծնե երաժիշտ է»․ ու՞մ համար առաջին անգամ նվագեց Միրզոյանը. եթե չլիներ նա, գուցե մենք կոմպոզիտորի փոխարեն բժիշկ ունենայինք

Այս հոդվածում խոսելու ենք մեծագույն մաեստրոյի մասին, ում ճակատգրով էր վիճակված դառնալ կոմպոզիտոր։ Էդվարդ Միրզոյանը իր տված հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս՝ Միքայել Միրզոյանը, մտերիմ էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Նա հաճախ էր գալիս մեզ հյուր, հատկապես որսից հետո. որսը նրա տարերքն էր: Առաջին անգամ նվագել եմ հենց նրա համար: Նա խորհուրդ տվեց շարունակել»։

Այդպես էլ արեց Միրզոյանը։ Նա 1935-ին քննություն տվեց ու իր առջև բացվեց երաժշտական մեծ աշխարհը: «Հիշում եմ՝ ծնողներս որոշեցին, որ քեռուս պես բժշկության ոլորտում ուժերս փորձեմ: Այդ ամռանը տատիկիս տանն էի, երբ նամակ ստացա կոմպոզիտոր Վազգեն Տալյանից:

Նամակում ասվում էր, որ ես պետք է ջութակի համար սոնետ գրեմ: Երբ լսեց իմ շուրջ պտտվող խոսակցությունները, սաստիկ վրդովվեց՝ ասելով՝ նա ի ծնե երաժիշտ է… Պարզապես գնահատեց իմ աշխատանքը, եւ ես գերազանց ավարտեցի: Տալյանը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում…»: Նրա ավանդը փառահեղ էր, իսկ կյանքը լեցուն։ Հակոբ Սրապյանի հոդվածից։