«Պարել կարող են բոլորը, նույնիսկ քարը կարող է պարել մի օր…»․ պարարվեստի վարպետ Սուրեն Գյանջումյան

Վաստակաշատ պարուսույց Սուրեն Գյանջումյանը դասավանդել է մշակութային տարբեր կրթօջախներում՝ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, Խաչատուր Աբովյանի անունը կրող հայկական պետական մանկավարժական համալսարան, բեմադրել տասնյակների հասնող պարային ստեղծագործություններ՝ «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Մոլդովական», «Գնչուական», «Օսեթական», «Վրացական զույգպար», «Նաիրյան աղջիկներ»…

Բոլորը թվարկելու կարիքը չկա. կատարյալ էր նրա յուրաքանչյուր բեմականացում, ինքնատիպ, առինքնող: Նա ինքն էր սքանչելի պարող. տարիքը երբեք նրան չի խանգարել իր սաներին պարերի շարժուձև ուսուցանելու, երբեմն էլ նրանց հետ թեթեւությամբ պարելու համար։

Պարուսույց ու ժողովրդական արտիստ Գյանջումյանը իր պարերով շրջագայել է մոլորակով մեկ… «Պարում կարեւոր է զգացմունքն ու հայացքը, շարժման ճշգրտությունն ու նվիրումը: Պարել կարող են բոլորը: Նույնիսկ քարը կարող է պարել մի օր…»,- այսպես է ասել մեծն վարպետը։ Հակոբ Սրապյանի հոդվածից։