Ապրելով ֆրանսիայում նա չթողեց իր ՄԱՅՐԵՆԻ լեզուն՝ ի տարբերություն իր սերնդակիցների, այլ ապրեցրեց մինչև ի մահ. ՆԱ մահացավ ՀԱՅՐԵՆԻ ԿԱՐՈՏԸ սրտում.

Օրվա ապրուստը հայթայթելով այլազան աշխատանքներով՝ հայ վիպասան, խմբագիր և արձակագիր Զարեհ Որբունին 1920-ական թվականներից եռանդուն մասնակցություն է ունենում ֆրանսահայ գրական–մշակութային կյանքին։ Զարեհ Որբունու առաջին ստեղծագործությունը «Գարուն» վերնագրով լույս է տեսնում Վահան Թեքեյանի խմբագրած «Ժողովուրդի ձայնը» թերթում։ Պետրոս Զարոյանի հետ կարճ ժամանակաընթացքում հրատարակում է «Նոր հավատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցում է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին ։

Բայց ի տարբերություն իր սերնդակից այլ գրողների՝ Որբունին չի թողնում հայերենը հօգուտ ֆրանսերենի։ Նա շարունակեց գրել լեզվով, որն ավելի ու ավելի քիչ մարդիկ կարող էին կարդալ։ Նա գրեց՝ չնայած իր գրականության նկատմամբ ծաղրին և չնայած իր կյանքի գործի նկատմամբ ընդհանուր արհամարհանքին։ Անկախ այս ամենից՝ նա շարունակում էր գրել հայերեն՝ խթանելու հույսով այն մշակութային շարժը, որն այդպես էլ տեղի չունեցավ։ «Մարդիկ բանտարկել են իրենց։ Նրանք նետել են իրենց զնդանը։ Դուք լույս եք բերում և նրանք հանկարծակի գոռում են. «Անջատե՛ք լույսը», որովհետև վարժվել են խավարին»:

Որբունին հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վարձու սենեակ» (1939), «Անձրեւոտ օրեր» (1958), «Պատմուածքներ» (1966)։ Առանձին գրքով 1947 թ. լույս է ընծայել «Դէպի երկիր» հայրենական հուշերի գիրքը, 1964 թվականին՝ «Եւ եղեւ մարդ» վեպը։ Մասնակցել է Սովետահայ գրողների երկրորդ համագումարին (1946)։ 1967 թվականին Երևանում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն՝ «Եւ եղեւ մարդ»խորագրով։