ԱՆՈՒՆԴ ՈՐՊԵՍ ՃԱԿԱՏԱԳՐԻԴ ԲԱՆԱԼԻ. Գիտե՞ս ինչ է նշանակում ՎԱՀԱԳՆ անունը և ամսվա որ ՕՐՆ են կոչում այս անունով. Իմացե՛ք այս անունը ԿՐՈՂՆԵՐԸ ինչ գաղտնիք ունեն.

Ըստ Աճառյանի՝ անունը ծագում է արշակունյան պահլավերեն Varhγran անունից: Հայերենի հնագույն ձևը պետք է լինի Վարհագն։ Վահագնի ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ հետազոտողներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ՝ «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։

Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Պատահական չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր։

Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։ Պահպանվել է նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի ճանապարհ անվանելը, որ կոչվել է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։

Ըստ ավանդության Վահագն անունը կրողները համարվում են ի ծնե պաշտպանված և մեծ էներգիայով օժտված.