Գիտե՞ք, թե որտեղ էր Մեծ Հայքի զորավարների հիմնական զոհատեղին. Ի՞նչ մոգական էներգիա էր թաքնված այստեց. Առասպել թե՞ իրականություն.

Վահագնի գլխավոր մեհյանը՝ Վագ(հ)եվանյանը, գտնվում էր Տարոնի Աշտիշատ քաղաքում, Քարքե լեռան լանջին, Ոսկեմայր Ոսկեծին Անահիտ և Աստղիկ դիցուհիների մեհյանների կողքին։ Այդ մեհյանը հայկական ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղին էր և Մեծ Հայքի զորավարների հիմնական զոհատեղին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Մեհյանի մոտակայքում էին գտնվում Օձ և Վիշապ քաղաքները, որտեղ ենթադրաբար կատարվել են նոր տարվա վիշապամարտի ծիսական արարողություններ։

Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Ըստ ավանդության՝ քրիստոնեական դարձի ժամանակ 301 թվականին Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը։ Երբ Գիրգոր Լուսավորիչը կործանում է Աշտիշատի մեհյանները այստեղ կառուցում է վանք, որտեղ ամփոփում է Հովհաննես Կարապետի մասունքը և այն կոչում՝ Սուրբ Կարապետ։ Դրանից հետո ժողովրդի մեջ շարունակվում է պահպանվել քաջության աստծո ավանդությունը։ Հայ լարախաղացները գնում էին սուրբ Կարապետ վանքը, այստեղ զոհ մատուցում ու ստանում կարողություն իրենց խաղի մեջ։ Խաղից առաջ նրանք դիմում էին սուրբ Կարապետին և անվանում նրան «Մշոյ սուլթան սուրբ Կարապետ»։

Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Տոսպի Ահևական գյուղի տաճարը ենթադրաբար ունեցել է Վահեվահյան անունը, ինչպես հիշատակում է Թովմա Արծրունին՝ «Քանզի էր և տեղին այն յառաջագոյն տեղի մեհենից Վահեվահեանի»։ Այս պատմիչը հիշատակում է նաև Հերակլեսի՝ Արտաշես Բ-ի կողմից Փոքր Աղբակ գավառում կանգնեցված մի մեհյանի մասին, որը կարող է համարվել Վահագնինը։ Հերակլեսի դիք Տրդատի օրերում հիշվում է նաև Դերջան գավառում՝ Սալահունիքում, Ասկեպիոս դիքի հետ, որի մեծահանդես տոները կատարվում էին այնտեղ։ Բայց սրանք թերևս բուն հունական դիքեր էին։ Վահագնի պաշտամունքը գոյություն է ունեցել նաև վրաց ժողովրդի մեջ, որի մասին հիշատակել է Մովսես Խորենացին: