Լավագույն պարային համարների բեմադրիչը․ մարդ, ով ստեղծեց մի շարք ազգագրական համույթներ

Հայ պարուսույց, բալետմայստեր, ՀԽՍՀ վաստակավոր և ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանին է նվիրվում այս հոդվածը։ Նա պարուհի Թերեզա Գրիգորյանի ամուսինն է։ Ազատը 1940 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը։ Մեկ տարի սովորել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ելույթներ էր ունենում զինվորների համար։ 

1948 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը։ Եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար, պարուսույց․ 1962 թվականին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, իսկ հետո Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը։

1959 թվականին նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր։ 1986 թվականին ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խաչատուր Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ» ազգագրական պարերի շարաններ։