1997 թվական… Վազգեն Սարգսյան. Հրաման կար՝ պարտադիր ԼՍԵԼ. Գիտե՞ք թե ինչ էր տվել զինվորականներին ՄԵԾ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ.

« 1997 թվականի հունիսին Արմավիրի ուսումնավարժական կենտրոնում էինք: Գումարտակների հրամանատարների ընդլայնված խորհրդակցություն էր: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եկավ բավականին բարձր տրամադրությամբ, երկար խոսեց, մի շարք հանձնարարականներ տվեց:

Երբ հանդիպումն ավարտվում էր, նախարարը ներկաներին խնդրեց դահլիճը չլքել: Այդ պահին ներս բերեցին մի արկղ ու հանձնեցին նրան: Վազգենը բացեց այն ու պարզվեց, որ արկղը լցված էր ձայներիզներով: Մինչ հավաքվածները տարակուսած իրար էին նայում, նա վեր կացավ ու սկսեց յուրաքանչյուր սպայի մեկական ձայներիզ նվիրել:

Այդ անակնկալին պիտի հաջորդեր երկրորդը, երբ զինվորականները կիմանային, որ ձայներիզների վրա ձայնագրված էին երաժիշտ Քիմ Քաշքաշյանի սոնատները ջութակի համար, ինչպես նաև «Լյուբե» խմբի «Комбат» երգը:
Նախարարական հրաման կար՝ պարտադիր լսել:»

ԱՂԲՅՈՒՐ՝hovikcharkhchyan.wordpress