Ռուս անվանի հրաձգուհի, ով ներկայացրեց ՀԱՅԱՍՏԱՆԸ հրաձգության առաջնությունում և դարձավ Եվրոպայի ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն. ճանաչեցի՞ք 60-ից ավելի ռեկորդների հեղինակին

Զինաիդա Ստեփանի Սիմոնյանը (օրիորդական ազգանունը՝ Զոլոտնիկովա) եղել է Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 15-ակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, 60-ից ավելի ռեկորդների հեղինակ։

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 20-ին Երևանում՝ Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948 թվականին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան՝ մարմարի գործարանում աշխատելու նպատակով։ Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965 թվականից՝ Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ։ 1969 թվականից սկսել է մարզվել Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը։

ԽՍՀՄ հավաքականում առաջին ելույթն ունեցել է 1973 թվականին Լինցում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ 10 մետր հրաձգությունում դարձավ չեմպիոն ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով։ Ընդ որում, անհատական մրցումներում նա կարողացավ համաշխարհային ռեկորդը գերազանցել ամբողջ 7 միավորով։

zinaida simonyan

Զինաիդա Սիմոնյանի մարզական ամենամեծ նվաճումը եղել է 1974 թվականին Թունում կայացած աշխարհի առաջնությունը։ Անհատական մրցումներում նա արժանացավ ոսկե մեդալի 10 մետր և բրոնզե մեդալի՝ 25 մետր հրաձգությունում, իսկ թիմայինում չեմպիոն դարձավ երկու ձևերում էլ։ Հետագայում ութ տարիների ընթացքում Սիմոնյանը հրաձգության ԽՍՀՄ հավաքականի առաջատարներից էր, բազմիցս նվաճել է ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը։

Ցավոք, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց մասնակցել Օլիմպիական խաղերին, քանի որ կանանց հրաձգությունն օլիմպիական ծրագրում հայտնվեց միայն 1984 թվականի Ամառային Օլիմպիական խաղեր 1984, որոնք ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության որոշմամբ բոյկոտվեցին, և խորհրդային ոչ մի մարզիկ չմասնակցեց այդ խաղերին։

Մահացել է 2012 թվականի մարտի 24-ին Երևանում։