«2 մեծանուն ՀԱՅ՝ մեկ տեղում». Պարույր Սևակի «Ես ատում եմ քո անունը» ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի գեղեցիկ կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարույր Սևակ՝ "Ես ատում եմ քո անունը" 
Կարդում է ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը
Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:


…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը…