ՀԱՅ աժդահան, ով կարողացավ «տապալել» գերմանացի չեմիպիոնին

Այս հոդվածը Սերգո Համբարձումյանի, նրա ուժեղ, հսկա ու բարի հոգու մասին է։ Պատմում են, որ Սերգոյի մայրը` Սոֆյան, խիստ կին է եղել, ֆիզիկապես էլ ուժեղ է եղել տղամարդկանցից։ Իբր մի անգամ բռունցքի հարվածով գետնին է տապալել բանջարանոց մտած կովին։ Այդպես է եղել, թե ոչ, անհնար է պարզել, քանի որ շատ տարիներ են անցել, և պարզելու կարիք էլ չկա։ 1910թ-ին նա 7 կգ քաշով որդի է լույս աշխարհ բերել։

20 տարեկանը լրանալուց հետո Սերգոն եկել է Երևան։ Աժդահա Համբարձումյանին աշխատել են չբարկացնել` հզոր կազմվածքը, բարձր հասակն ու ամուր մկանները զրոյացրել են նրա հետ գլուխ դնելու ցանկությունը։ Երևանում կարճ ժամանակ ավտոմեխանիկ է աշխատել։ Երեք տարին բավարար է եղել, որ նա երեք անգամ անընդմեջ 1933-1935թթ-ին դառնա ԽՍՀՄ չեմպիոն` գերազանցելով ուրիշների, հետո էլ սեփական ռեկորդները։

1936թ-ին Մյունխենում օլիմպիադա է անցկացվել, որի բացարձակ հաղթող է ճանաչվել Հիտլերի սիրելի ծանրորդ Յոզեֆ Մանգերը։ Ստալինին դուր չի եկել այդ փաստը, և ԽՍՀՄ-ով մեկ սկսել են որոնել մեկին, ով կարող է հաղթել Մանգերին։ Բնականաբար, հիշել են Սերգոյին։

…1938 թվականի նախավերջին օրը երկար սպասված ռեկորդը սահմանվեց։ Սերգոն ընդհանուր հաշվով բարձրացրեց 433,5 կգ` Մանգերին գերազանցելով 8.5 կգ-ով։ Եթե ասենք, որ երկարատև ու բուռն ծափեր հնչեցին, նույնն է, թե ոչինչ չասենք։ Համբարձումյանի հաղթանակը տոնեց ողջ ժողովուրդը։ Անգամ գերմանական թերթերի առաջին տողերում հայտնվեց մեր աժդահայի անունը։ Ռուբեն Գյուլմիսարյան։