Ինչպե՞ս ՀԱՅԸ տիեզերք ուղարկեց իտալական առաջին արբանյակը

Մեծ է մեր հայրենակից Միգելե Շիրինյանի ներդրումն իտալական տիեզերական ծրագրերի իրականացման գործում: Նրա շնորհիվ Հնդկական օվկիանոսի ափամերձ տիեզերակայանից տիեզերք է ուղարկվում իտալական առաջին «Սան Մարկո» արբանյակը:

Փաստորեն, շնորհիվ Լուիջի Պրոլիոյի և Տիգրան Շիրինյանի, ինչպես նշում էին տեղական գրեթե բոլոր և օտար լրատվամիջոցները, Իտալիան այդ ժամանակ կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին: Նկատի ունենալով այդ իրադարձությունը, նրան հրավիրում են ԱՄՆ (ՆԱՍԱ), որտեղ ամերիկացի գործընկերների հետ Տեխասում թռիչքի է պատրաստում Scout տիեզերանավը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ տրանսպորտային համակարգի մասնագիտացված սրահը 2005 թ. հուլիսին անվանակոչվել է Իտալիայի ռազմական ավիացիայի գեներալ, պրոֆեսոր Տիգրան Շիրինյանիանվամբ: Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հոդվածից։