Այս ճարտարապետը ղեկավարել է Երևանի կենտրոնի հատակագծման և կառուցապատման մրցութային ՆԱԽԱԳԻԾԸ. Գիտե՞ք, թե ՆԱ ում որդին է.

Ճարտարապետ ԱՐԾՎԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ծնվել է Թիֆլիսում: Եղել է քանդակագործ, խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի որդին: 1958թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965թ-ից եղել է Երևաննախագիծ ինստիտուտի մախագծերի գլխավոր ճարտարապետը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահի առաջին տեղակալը, ապա նախագահը:

Աշխատանքներից են` Երևանի Հրազդան գետի հանգստի գոտու գլխավոր հատակագիծը, Երևանյան լճի համալիրը (1965թ.), Հայաստանի պուրակը` ԺՏՆՑ-ում, Երևանի կենտրոնի հատակագծման և կառուցապատման մրցութային նախագիծը, Երևանի լանդշաֆտի կազմակերպումը (1977թ.), Փարիզի «Լա Վիլլետ» զբոսայգու մրցութային նախագիծը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 150-ամյակի համալիրի մրցութային նախագիծը:

Մի շարք գրքերի, վավերագրական ֆիլմերի սցենարների և ալբոմների հեղինակ է: 1974թ. արժանացել է Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակին, 1977թ.՝ Հայաստանի Պետական մրցանակի` Երևանի լանդշաֆտի կազմակերպման համար, 1984թ.՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության մեդալի: 1979թ-ից եղել է Վենետիկի Մշակույթի եվրոպական ընկերակցության, 1992թից` Սեուլի Լանդշաֆտային ճարտարապետների միջազգային դաշնության, 1994թ-ից` Ռուսաստանի ճարտարապետության և շինարարության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան, 2001թ-ից` Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան և Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի անդամ: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: