Նա խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում և նկարահանվել «Հեղնար աղբյուր», «Ճանապարհ» և այլ սիրված ֆիլմերում. ճանաչեցի՞ք մեր ժողովրդական արտիստին

Հայ խորհրդային դերասան Արտավազդ Բարդուղիմեոսի (Բագրատի) Փաշայանը (Արթուր Փաշայան) ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 1-ին Բաքվում: Եղել է դերասանուհի Արուս Ազնավուրյանի ամուսինը:

Դերասանական գործունեությունն սկսել է 1927 թվականից, Թիֆլիսի հայկական դրամատիկական թատոնում, որին զուգահեռ սովորել է դրամատիկական ստուդիայում: 1931 թվականին եղել է Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր) թատրոնի հիմնադիրներից մեկը:

1932 թվականից խաղացել է Երևանի բանվորական, 1934 թվականից` Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոններում: Խաղացել է ավելի քան 150 ներկայացումներում, որոնցից են` «Պեպո», «Չար հոգի», «Նամուս», «Ռուզան» և այլն:

artavazd pashayan

1961 թվականից արդեն նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր», «Ճանապարհ» և այլն: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1973 թվականի սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի):