«Բանտարկված հայը մահացել է»․ ի՞նչ էր գրել «Նյու-Յորք Թայմս» հայ վրիժառուի մասին

1984թ. մարտի 1-ն էր, որ աշխարհը իմացավ Գուրգեն Յանիկյանի մահվան լուրը։ Գուրգենը մեկն էր այն վրիժառուներից, որ իր ձեռքով պատժեց թուրք ահաբեկիչներին։ Նրա մահվան լուրը հրապարակվեց «Նյու-Յորք Թայմս» ամսագրում։ Մի քանի տող էր գրված ու վերնագրված էր հետյալ կերպ՝ «Բանտարկված հայը մահացել է»։

Բովանդակությունը հետևյալն էր․ «Ազգությամբ հայ գրող և ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»:

Սանտա-Բարբարայի այս կրակոցներով սկսվեց հայ վրիժառության պայքարը` հայկական պահանջատիրության նոր փուլը։ Յանիկյանը համարվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի«ASALA»-ի հոգեւոր հիմնադիրը։ Լուսին Մկրտչյանի հոդվածից։