Նշանավոր ՀԱՅ ճարտարապետը, ով ամայի տարածքում կարողացավ կերտել կառավարության շենքը

Հայ մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանը Երևանի համար արել է այն ամենն, ինչ կարող էր։ Մերօրյա ականավոր հայ ճարտարապետների մեծ ցանկում Թորոսյանի անունը միշտ առաջատար դիրքերում է։

Ջիմին ճանաչողները թվարկում են նրա` Երևանյան մտավորականության արագ վերացող տեսակի, երեք գլխավոր հատկանիշները` առանձնահատուկ արժանապատվության զգացումը, խելքն ու անկրկնելի ճաշակը, և այդ ամենը միայն ճարտարապետությանը չի վերաբերում։

Ջիմ Թորոսյանի անունը ներառված է այնպիսի մեծերի ցուցակում, ինչպիսին են Թամանյանը, Գրիգորյանը, Հալաբյանը, Սաֆարյանը, Իսրայելյանը։ Սա չափազանցություն չէ, այլ ճշմարտություն։ Նրա մասին ասում են, որ իր քաղաքը նա սիրել է ջերմ ու սրտագին, ինչի մասին են վկայում իր իսկ աշխատանքները։

Ջիմի ամենահայտնի գործերից է քաղաքապետարանի շենքը։ Ճարտարապետը պարզապես ամայի տարածքում է կառուցել այն, ինչն այսօր վեր է խոյանում ու հաճույք պատճառում բոլորին։ Նրա մտահաղացումն ու ձեռքի աշխատանք է նաև «Կասկադը»։ Այդ հարցում նրան օգնել է Թամանյանը։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։