Comedy Club Production-ի ՀԱՅ հիմնադիրն ու ռուսական ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրենը

Երևանի պետական համալսարանի տնտեսական կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ Արթուր Ջանիբեկյանը ծնվել ու մեծացել է Երևանում։ Այսօր նա ապրում ու աշխատում է Մոսկվայում։

Արթուրը Comedy Club Production-ի հիմնադիրն է, ռուսական ՏՆՏ, Մատչ ՏՎ հեռուստաալիքների գլխավոր տնօրենը։ Նա հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ։ Ջանիբեկյանի օգնությամբ «Ինտելեկտուալ Վերածնունդ» հիմնադրամը ամերիկյան Ֆրեզնո քաղաքում ձեռնամուխ է եղել աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանի թանգարանի ստեղծմանը։

Բացի այդ, 2017թ–ի հունվարին Ջանիբեկյանը Մոսկվայում ՀԱԵ Մայր տաճարին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ: