Դեպք, որը տեղի ունեցավ ինչպես անգլիացի գրող Դանթե Ռոսսետիի, այնպես էլ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ կյանքում. գիտեի՞ր

Երբ 1862 թվականին վախճանվեց անգլիացի գրող Դանթե Ռոսսետիի կինը, բանաստեղծը նրա դագաղի մեջ դրեց իր անտիպ պոեմները: Մի քանի տարի անց գրողին առաջարկեցին ժողովածու հրատարակել, սակայն Ռոսսետին չկարողացավ հիշողությամբ վերականգնել թաղված գործերը: Այդ ժամանակ ընկերները նրան հորդորեցին բացել գերեզմանը և դուրս բերել ձեռագրերը: Ի վերջո նա տեղի տվեց համառ խնդրանքներին, և գիրքը տպագրվեց:
Նույնը կրկնեց Եղիշե Չարենցը, երբ 1927 թ. հունվարին վախճանվեց բանաստեղծի կինը` Արփենիկը: Չարենցը նրա դագաղի մեջ դրեց կնոջը նվիրած բանաստեղծական շարքի ձեռագիրը: Սակայն, ի տարբերություն Ռոսսետիի, Չարենցը երբեք չփորձեց էջերը դուրս հանել: