Այսօր ՀԱՅ դերասան, արվեստաբան, թանգարանագետ ՍԵՐՅՈԺԱ ԱՌԱՔԵԼԸԱՆԻ ծննդայն օրն է. ՆԱ դարձավ 91 տարեկան.

Հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ Սերյոժա Առաքելյան՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ: Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1931թվականի մայիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Պատանի տարիքից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին։ 1951-1954 թվականներին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ։

1954-1962 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, միաժամանակ՝ 1959-1979 թվականներին աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, որտեղ խաղացել է գլխավոր դերեր։