Հայ ԳԵՆԵՐԱԼԸ, ով Հռոմի պապի միջնորդությամբ Ստամբուլից տեղափոխվեց Միլան

Այս հոդվածում ներկայացնելու ենք իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, գեներալ, պրոֆեսոր ՏԻԳՐԱՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ մասին: Ռազմական ոլորտի գաղտնի գործունեությունը և համեստ ու ժուժկալ բնավորությունը պատճառ են դարձել, որ նա գրեթե անծանոթ է մնացել հայության շրջանում։

Տիգրանը 1995 թ. տիկնոջ և դուստրերի հետ առաջին անգամ այցելել է հայրենիք, հյուրընկալվել Վեհափառ հայրապետ Գարեգին Առաջինին: Շիրինյանը ծնվել է 1923 թ. մարտի 12-ին` Պոլսում, ցեղասպանությունը վերապրած կեսարացի կաթոլիկ Միհրան և Եղիսաբեթ Շիրինյանների ընտանիքում:

1942 թ. Հռոմի պապ Հովհաննես 18-րդի միջնորդությամբ Ստամբուլից տեղափոխվում է Միլան` ապաստանելով հորաքրոջ ընտանիքում: Շնորհիվ բացառիկ աշխատասիրության, նա կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում և՛ տիեզերական ճարտարագիտության, և՛ իտալական ռազմական օդուժի բնագավառում՝ արդեն որպես բարձրաստիճան սպա:

Տակավին երիտասարդ, դառնում է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միևնույն ժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար: Մեծ է Միգելե Շիրինյանի ներդրումն իտալացի ժողովրդի կյանքում։ Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հոդվածից։