Ըմբոստ ու համարձակ նկարիչը, ով որոշեց շեղվել կանոններից ու մեծ ռիսկի դիմել

Հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանը ըմբոստ էր ու համարձակ։ Նա բազմիցս է դիմել ծայրահեղ քայլերի, բայց նախախնամությունը միշտ նրան օգնել է։

Փանոս Թերլեմեզյանը, տեսնելով նրա մանկական աշխատանքներն, ասել է` եթե երեխան համբերություն ունենա, նրանից մի բան դուրս կգա։ Տասնամյակներ անց արդեն անուն ձեռք բերելով` Գրիգոր Խանջյանն իր կտավներով գրավեց աշխարհը։

1945 թվականի ամռանը` պատերազմից անմիջապես հետո, իր դռները բացեց Երևանի գեղարվեստական ինստիտուտը, ուր ընդունվեց նաև Գրիգոր Խանջյանը։ Ուսանողական տարիները հիանալի անցան, իսկ երբ եկավ դիպլոմային աշխատանքը պաշտպանելու ժամանակը, նա ընտրեց 1907 թվականին Լոնդոնում տեղի ունեցած կոմունիստների V համագումարի մասին։

Ըստ կանոնի նման թեմատիկայով կտավի կոմպոզիցիայի կենտրոնում պետք է լիներ Լենինը, սակայն 1951 թվականին` դեռ Ստալինի կյանքի օրոք, նա կտավում նկարեց ոչ թե ժողովուրդների առաջնորդին, այլ Ստեփան Շահումյանին։

Դա կարող էր ավարտվել դիպլոմայինից զրկվելով, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Եվս երկու տարի անց Գրիգորը դարձավ Հայաստանի նկարիչների միության ամենաերիտասարդ անդամը, և արագ ընտրվեց կառավարության անդամ։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։