Աշխարհահռչակ ՀԱՅ, ով իր գործերը ձայնագրել է համաշխարհային կոմպոզիտորների հետ. ՆԱ նույնիսկ համերգով է հանդես եկել Նյու Յորքի հանրահայտ «Կարնեգի Հոլ» դահլիճում

Դաշնակահար Արթուր (Հարություն) Փափազյանը ծնվել է 1954թ. մայիսի 25-ին Երևանում:

1972թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1972-77թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գեորգի Սարաջյանի դասարանում: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում` Յակով Միլշտեյնի դասարանում:

1972թ. Բաքվում դարձել է դաշնակահարների 4-րդ կովկասյան մրցույթի դափնեկիր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոների, դարձել հաղթող, որոնցից են` Պորտուգալիայի Վ.դա Մոտտայի անվան դաշնակահարների մրցույթ (1-ին մրցանակ, 1979թ.), Լեհաստանի Շոպենի անվան դաշնակահարների մրցույթ (3-րդ մրցանակ, 1980թ.) և այլն:

Հիմնականում կատարել է Շոպենի ստեղծագործություններից: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Ավստրալիա, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Ճապոնիա, Շվեդիա, Իտալիա և այլն: 1985թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Նյու Յորքի հանրահայտ «Կարնեգի Հոլ» դահլիճում:

Հարություն Դելլալյանի հետ

Աշխատել է լեհական «Պոլսկիե Նագրանիա» հնչյունային ձայնագրման ստուդիայում, որտեղ ձայնագրել է համաշխարհային և հայ կոմպոզիտորների գործեր: