«Սպորտում փայլում էր, բուհը կարմիր դիպլոմով էր ավարտել, բայց, ավաղ, կիսատ մնաց նրա փայուն ապագան». ՀԵՐՈՍ Գարիկը ընկավ ԱԹՍ-ի հարվածից

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով տվեց աշխարհում ամենաթանկը, որ մենք ապրենք. Գարիկ Էդիկի Արևիկյան:

Մեր հերոս Գարիկը կրտսեր սերժանտ էր, հրետանավոր: Ծնվել է 1997 թվականին, զվաղվում էր սիրելի սպորտով ու արդեն բազում հաղթանակներ էր գրանցել: «Ջիոը Ջիռսու» մարզաձևում գրանցել էր փայլուն առաջադիմություն ու բուհն էլ ավարտել էր կարմիր դիպլոմով: Նրան իսկապես փայուն ապագա էր սպասում, բայց հայրենիքի կանչով Գարիկը մեկնում է ծառայության 2019 թվականին: Ծառայության է անցնում Ջրականում:

ԵՎ սեպտեմբեր 27…հայոց երկինքը դղրդում է փայթունի ձայներից, իսկ Գարիկը տղերքի հետ մարտի է ելնում՝ հայրենիքը պաշտպանելու: Գարիկը կռվում էր Ջրականում և Հադրութում: Կռվում էր քաջաբար՝ չխնայելով անգամ սեփական կյանքը:

Սակայն պատերազմը նրան էլ է տանում: Իր բաժին կռիվը անձնուրաց տալուց հետո Հերոս Գարկը ընկնում է հոկտեմբերի 30-ին անիծված անօդաչուի հարվածից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: