«Արցունքները թափվում էին աչքերիցս, բայց ոչ խղճալուց այլ` կատաղությունից»․ Ինչպե՞ս այս ՀԱՅԸ լուծեց թուրք հյուպատոսի ու նրա օգնականի հարցերը

1973թ. հունվարի 27-ն էր, երբ Յանիկյանը` ԱՍԱԼԱ-ի հայրը, թուրք հյուպատոսին և փոխհյուպատոսին՝ Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրիին, հրավիրեց Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց։

Հրավերը թուրքերն ընդունել էին, որովհետեւ Յանիկյանը թաքցրել էր իր հայ լինելը եւ խոստացել էր նրանց նվիրել աշխարհի տարբեր գործիչների ստորագրությամբ թուրքական հին դրամներ և Աբդուլ Համիդի սենյակից հանված մի կտավ։

Ավելի ուշ, «Նպատակ և ճշմարտություն» գրքում Գուրգեն Յանիկյանը գրել էր․ «Նրանք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Զգացի, որ լալիս եմ: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության»:

78-ամյա Յանիկյանը թուրք դիվանագետների ուղղությամբ 9 փամփուշտ արձակեց։ Զանգահարեց ոստիկանություն,  ապա նրանց ժամանելուց հետո հայտարարեց, որ ինքն է սպանության հեղինակը։ Դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ 17 օր հետո։ Լուսին Մկրտչյանի հոդվածից։