ՀԱՅ՝ ով համատեղեց տնտեսագիտությունը դրամատուրգիայի հետ. Գիտե՞ք թե ինչպիսի ժառանգություն է ՆԱ մեզ թողել.

Դրամատուրգ ԼԵՎՈՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ծնվել է ՀՀ Ապարանի շրջանի Քուչակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)։ 1908թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916թ.` Մոսկվայի Առևտրի ինստիտուտը։ 1922-25թթ որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925թ. տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։

Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923թ., Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932թ.), «Կարմիր մանյակ» (1947թ.) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայի լիբրետոն: Հրատարակվել են նրա «Մի կտոր հողի համար» (1924թ., 1931թ.), «Դրամաներ։ Մի կտոր հողի համար։ Կարմիր մանյակ» (1947թ.), «Ափսոս բադերը» (1958թ.), «Դրամատիկական երկեր» (1961թ.), «Բացված վարագույրը» (1965թ.) գրքերը:

Կատարել է թարգմանություններ ռուսերենից (Ա.Միխայլովի «Սպարտակ», 1927թ., Ալի Սաբահատտինի «Փոքրիկ Հասանը», 1954թ.): 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում։