Անգլիայի ամենահարուս մարդկանցից մեկը ՀԱՅ է․ ճանաչե՛ք մեր հայրենակցին

Անգլիայի ամենահարուստ մարդկանցից մեկը` հայազգի հաջողակ գործարար Վաչե Մանուկյանն է։ Նա 90–ական թթ–ի սկզբից Հայաստանի տնտեսությունում ներդրել է շուրջ 70 միլիոն դոլար։

Ամենամեծ ներդրումը Երևանում Նորք Մարաշ ժամանակակից բժշկական կենտրոնի շինարարությունն է` 12 միլիոն դոլար արժողությամբ։ Մանուկյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ հայ լինել նշանակում է օգնել պատմական հայրենիքին։

1996թ–ին Մանուկյանը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան, ինչպես նաև դարձել Երևանի պատվավոր քաղաքացի։ Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում գործում է «Թամար և Վաչե Մանուկյանների» անվան գրապահոց։

նրա ֆինանսավորմամբ կառուցվել և վերանորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային օջախներ, այդ թվում՝ դպրոցներ և եկեղեցիներ: Նրա հովանավորած ծրագրերով բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել և վերապատրաստվել Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի համալսարաններում: Լաուրա Սարգսյանի հոդվածից։