«Պայմանագրային էր, ու գումարտակի կազմում ինքնակամ դիրքեր մեկնեց ու մինչև վերջին շունչ աննահանջ կռիվ տվեց». ՀԵՐՈՍ Սեյրանը 2 որդի ուներ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր լույսերից ևս մեկին, ով տվեց աշխարհում ամենաթանկը, որ մենք ապրենք. Սեյրան Հմայակի Ղարիբյան:

Մեր հերոս Սեյրանը պայմանագրային զինծառայող էր: Ծնվել է 1983 թվականին Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: 2 որդիների հայրը ծառայում էր Վայքի և Քարվաճառի զորամասերում: Ու սեպտեմբեր 27…

Սեյրանը գումարտակի կազմում մեկնել է Ջրականի առաջնագիծ: Նա թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ, բայց նա էլ իրեն չխնայեց: Հերոս Սեյրանը ընկել է հոկտեմբերի 12-ին ՝ հայրենիքի համար մղվող պայքարում:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: