Այս կոմպոզիտորի «աչքի լուսը» դարձավ հոգու մեղեդի. ՆԱ դարձավ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԽ. Նրա պատվին անվանակոչվել են փողոց, դպրոց և գրադարան.

Նիկողայոս Թադևոսի Տիգրանյան հայ խորհրդային կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքի հերոս ծնվել է Ալեքսանդրապոլում։ Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը։ Նիկողայոս Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա կրտսեր եղբայրներից են եղել առաջին հանրապետության Արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։

Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում։ Դաշնամուր նվագել սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրագրով։ 1893 թվականին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսություն), Պետերբուրգում։ Մահացել է Երևանում։

Նիկողայոս Տիգրանյանի պատվին անվանակոչվել է Երևանի Կոմիտասի պողոտային հարող փողոցներից մեկը, որտեղ Խորհրդային շրջանից գործել է Հայաստանի կույրերի միությունը, Կույրերի գրադարանը (2000-ական թվականներից Հայէկոնոմբանկի կոմիտասի մասնաճյուղի տարածքը) ու Կույրերի դպրոցը։