Ինչպե՞ս վաստակավոր ՀԱՅ նկարիչը փրկեց իր մոր կյանքը, ով ապրեց մինչև խոր ծերություն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր մանրամասներ անվանի հայ նկարիչ ու գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի մանկությունից։ Նշենք, որ Խանջյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, նրան շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում։

Սեպուհ և Վերգինե Խանջյանները Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից էին, երկար տարիներ ապրել էին Վանում, որտեղ երեք երեխա էին լույս աշխարհ բերել։ Դեռ մինչև 1915 թվականը ռուս սպաները, որոնց հետ մտերիմ էր ընտանիքը, խորհուրդ տվեցին Խանջյաններին Արևելյան Հայաստան մեկնել։

Վերգինեի մոտ ծանր հիվանդություն ախտորոշեցին։ Այն ժամանակվա բժշկության մեթոդները տարբերվում էին այսօրվա մեթոդներից, և նրան, ով տասը տարի առաջ էր վերջին անգամ ծննդաբերել, բժիշկները խորհուրդ տվեցին չորրորդ երեխային ունենալ` սեփական կյանքը փրկելու համար։ Ծնվեց Գրիգորը, իսկ Վերգինեն ապաքինվեց, նա մահացավ միայն խոր ծերության ժամանակ։ Ռուբեն Գյուլմիսարյանի հոդվածից։