Ինչու՞ էր ԽԱՆՋՅԱՆԸ հեռացրել ԶՈՐԱՎԱՐԻՆ իր «Վարդանանք» գոբելենի վրայից. ՆԿԱՐՆԵՐԸ տես նյութում

1981 թվականին Նկարչի տանն առաջին անգամ ցուցադրվեց Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» կտավը: Տպավորությունը ցնցող էր: Ներկաներին հիացրել էին ոչ միայն ստեղծագործության հսկայական չափերը, կատարողական վարպետությունը, այլև այն անսպասելի լուծումը, որով Խանջյանն իր աշխատանքը դարձրել էր առավել քան յուրահատուկ: Ավարայրի դաշտում զինվորների կողքին մարտնչում էին նաև բոլոր ժամանակների հայ մեծերը, և դա ոչ միայն զենքի, այլև ոգու ու մտքի հերոսամարտ էր:
1985 թվականի սեպտեմբերի 26-ին «Վարդանանքը», արդեն գոբելենի տեսքով, առաջին անգամ ներկայացվեց Էջմիածնի վեհարանում: Եվ մարդիկ, ովքեր տեսել էին նախնական տարբերակը, ոչ անմիջապես նկատեցին երկու գործերի միջև առկա տարբերությունները: Իսկ տարբերություններ կային: Դրանցից առավել ընդգծվածը մի ցավալի փոփոխություն էր:


Բանն այն է, որ սկզբնապես կտավի վրա Վիլյամ Սարոյանի հարևանությամբ Անդրանիկ Օզանյանի տպավորիչ կիսադեմն էր պատկերվել: Իսկ ահա գոբելենի վրա Անդրանիկն այլևս չկար: Նրան փոխարինել էր երկարամորուս նետաձիգը: Թե ինչու էր Խանջյանը հեռացրել Զորավարին, այդ մասին ոչինչ չէր ասվում: Հավանաբար վերևներում ինչ-որ մեկին դեռ շարունակել էր հանգիստ չտալ մեծ նվիրյալի անմեռ հիշատակը,և «գաղափարապես վտանգավոր» այդ կերպարը ջնջվեց «Վարդանանքից»:

Աղբյուրը՝ Հ. Չարխչյանի բլոգ: