Նրան կհիշեք «Երկու գիշեր», «Կարո», «Մեր կոլխոզի մարդիկ», «Սևանի ձկնորսները» և այլ սիրված ֆիլմերից. ճանաչեցի՞ք մեր ժողովրդական արտիստին

Հայ դերասան Օրի Բունիաթյանը (սրայել Ալեքսանդրի Բունիաթյան) ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 15-ին Նախիջևանի գավառի Ջահուկ գյուղում: Բեմական գործունեությունն սկսել է 1919 թվականին Երևանում, Հովհաննես Զարիֆյանի խմբում:

Աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Մարմնավորել է հիմնականում բնութագրային դերեր:

Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափագյանի «Ժայռ» (Սահակ), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Մխո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (Շադրին), Մ.Գորկու «Հատակում» (Կլեշչ), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Վուրմ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Սրաֆիոն Գասպարիչ) և այլն:

1932 թվականից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Երկու գիշեր» (1932թ.), «Լույս ու ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.), «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Անահիտ» (1947թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.) և այլ ֆիլմերում:

Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1970 թվականի ապրիլի 16-ին Երևանում: