«Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները»․ հայազգի գեներալի վերջին պատգամը

Մեր հայրենակից Տիգրան Շիրինյանի մասին կարելի է անվերջ պոսել։ Նա և ռազմական գործիչ էր, և տիեզերական գիտությունների տեսաբան։ Ավարտում է Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտական ֆակուլտետը, որից հետո գործուղվում է Հռոմ։

Տաղանդի և աշխատասիրության շնորհիվ նա կարճ ժամանակում գիտական լուրջ ձեռքբերումներ է ունենում տիեզերական ճարտարագիտության և իտալական ռազմական օդուժի բնագավառում։ Նա դառնում է Իտալիայի զինված ուժերի բարձրաստիճան սպա։ Երիտասարդ հասակում դառնում է Հռոմի Լա Սապիենցա համալսարանի տիեզերագիտական ճարտարագիտության պրոֆեսոր, միաժամանակ` ռազմաօդային ուժերի վերահսկիչ զորավար։

Հարկ է նշել, որ դուստրերից Իզաբելան ժառանգել է հոր` գիտության ու տեխնիկայի նկատմամբ ունեցած ձիրքը, իսկ Աննան՝ հայագիտության, և դա պատահական չէ, քանզի ընտանիքի անդամներին նրա ուղղած վերջին պատգամն էր. «Մի թողեք, որ իմ թոռները մոռանան իրենց հայկական արմատները և այն սերը, որ ես մշտապես տածել եմ հայրենիքիս հանդեպ»: Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հոդվածից։