Գիտե՞ք թե ով է եղել Պեպոյի ԱՌԱՋԻՆ դերակատարը. Այս ՀԱՅԸ հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը. Հիշո՞ւմ եք ՆՐԱՆ.

Սերգեյ Առաքելյանի բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը։ 1960 թվականին Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը։ 1979 թվականին Առաքելյանին հրավիրել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ մինչև 1993 թվականը ղեկավարել է գիտամասսայական բաժինը: Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է նրա անձնական հավաքածուն։ Ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր։ 1993-1998 թվականներին նշանակվել է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն։

2006 թվականին Իլյիչ Բեգլարյանի հետ հիմնադրել է Զորավար Անդրանիկ թանգարան, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը։ Երկար տարիներ աշխատել է որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն։ Տասը տարի ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել ցուցահանդեսներ։

Աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ։ Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան», «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան», «Ռուբեն Մաթևոսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ։