«Շիրազը իր հայտնի «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես»-ը գրել էր գիշերը, այն էլ սպիտակ պատի վրա կարմիր մատիտով». պատմություն, թե ինչպես ստեղծվեց հայտնի Էքսպրոմտը

Շիրազը գիշերը չէր քնել: Սպիտակեցրած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր վեցտողանոց անմոռաց Էքսպրոմտը, որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ, 
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, 
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Առավոտյան պատին դաջածը արագ գրի է առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում խմբագրություն: Տեղ չհասած` հանդիպում է գրող Նաիրի Զարյանին, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում հենց այդ էլ կարդալ նույն օրը Ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը:

isahakyan shiraz

Պատերազմի սկիզբն էր: Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում: Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին: Միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները. «Շի՛-րազ», «Շի՛-րազ»

Աղբյուրը՝ Մտագրոհ