Անվանի սրտաբանը, ով ամբողջությամբ նվիրվեց իր հայրենիքին

Անվանի բժիշկ, վիրաբույժ, սրտաբան Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է Թբիլիսիում, բժշկական կրթությունը ստացել Մոսկվայում։ Աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կրծքային վիրաբուժության ինստիտուտում:

… Արդեն հեռավոր 60-ական թվականներին Հայաստանում սրտի վիրահատությունները հաճախ վատ էին ավարտվում, բարդ վիրահատությունների համար, որպես կանոն, մեկնում էին Մոսկվա, Լենինգրադ, Կիև, և այն ժամանակ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությունը հրավիրեց Միքայելյանին՝ հանրապետությունում սրտաբանական ծառայություն կազմակերպելու։

Արդեն 70-ականների սկզբին Քանաքեռում կառուցվեց ԽՍՀՄ Առողջապահության նախարարության վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի մասնաշենքը: Կենտրոնի ստեղծման գործում ներդրված ֆինանսական, նյութական միջոցների առյուծի բաժինը, մատակարարված սարքավորումները, իսկ սկզբում նույնիսկ՝ բուժանձնակազմը, Մոսկվայից էին գալիս։ Պրոֆեսոր Միքայելյանը գալով Հայաստան՝ խրվել էր գործի մեջ, նա դրեց բժշկության հիմքները Հայաստանում։ Սերգեյ Բաբլումյանի հոդվածից։