Ինչպե՞ս Յանիկյանը Հայաստանի պատմության թանգարանին հանձնեց հայկական հանգույն արքայական կնիքը

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր մանրամասներ անվանի ու հայրենասեր հայի կյանքից։ 1972-ի աշնանը Գուրգեն Յանիկյանը այցելեց Հայաստան, որպեսզի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին վերադարձնի կորած համարվող «Արեւելյան սենյակ» նկարը, և հայկական հնագույն արքայական կնիքը հանձնի Հայաստանի պատմության թանգարանին։

Իր հուշերում Յանիկյանը գրել է, որ Երեւանում իր հետ մի դեպք է պատահել, ինչից հետո համոզվել է, որ ընտրած ուղին և ծրագիրը արդարացված է։

«Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արեւի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքվեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին:

Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար մեր Արարատը»։ Հիշեցնենք, որ Յանիկյանը համարվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) հոգեհայրը։ Լուսին Մկրտչյանի հոդվածից։