Սիրված ՀԱՅ դերասանը, ով նկարահանվել է «Հուսո աստղ», «Ձայն բարբառոյ», «Վերջին կանգառը», «Տղաս, ո՞ւր է Եփրատը» և այլ ֆիլմերում. հիշեցի՞ք «Լավագույն դերասան» կոչմանն արժանացած ՀԱՅԻՆ

Հայ դերասան, բեմադրիչ Վիգեն Բորիսի Ստեփանյանը ծնվել է 1952 թվականին Երևանում: Դերասանական կրթությունը ստացել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում, որն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան:

Ավելի քան 10 տարի աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, որից հետո սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում:

1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին «Մետրո» թատրոնի հիմք դարձավ և մինչև 1994 թվականըն եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը:

vigan stepanyan

Աշխատել է տարբեր թատրոններում` որպես հրավիրված դերասան և բեմադրիչ: Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մի շարք ներկայացումներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, խաղացել է ավելի քան 60 հեռուստատեսային բեմադրություններում:

Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Երկնագույն առյուծ» (1979թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Վերջին կիրակին» (1985թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Թե ինչպես կատուն արհեստ սովորեց» (1986թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Ձայն բարբառոյ…» (1991թ.), «Վերջին կանգառը» (2005թ.), «Տաք երկիր և ցուրտ ամառ» (2009թ.), «Հրձիգ» (2012թ.), «Լեռնագնացները» (2013թ.), «Որսի կանոնները» (2014թ.), «Շնորհակալություն, հայրիկ» (2014թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (2015թ.), «Հրձիգ 3» (2016թ.) և այլ ֆիլմերում, «Կյանքի գինը» (2009թ.) և այլ հեռուստասերիալներում:

vigan stepanyan

Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը: Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես: Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ: 2014թ. նշանակվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր: Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, պատվոգրերով, շքանշաններով:

Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան», ՀԹԳՄ ոսկե մեդալի: Մահացել է 2021 թվականին Երևանում: