Հիշո՞ւմ եք «Առաջին սիրո երգը» ֆիլմի ՀԱՆՃԱՐԵՂ ձայնը, որը գերեց բոլորին․ Այսօր այդ ՏԱՂԱՆԴԻ՝ ՍԵՐԳԵՅ ԴԱՎԻԴՅԱՆԻ 99-ամյա տարելիցն է․(տեսանյութ)

Օպերային երգիչ ՍԵՐԳԵՅ ԴԱՎԻԴՅԱՆ ծնվել է Բաքվում: 1952թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Ե.Կուզմինի դասարանը: Աշխատել է Տաշքենդի և Պերմի օպերային թատրոններում՝ որպես մեներգիչ:

1953թ-ից եղել է Մոսկվայի «Մոսհամերգ» միավորման մեներգիչ: 1958թ. կատարել է «Առաջին սիրո երգը» ֆիլմի երգը: 1960թ. նկարահանվել է «Ծնված ապրելու համար» ֆիլմում:

1979-83թթ դասավանդել է Ալժիրի կոնսերվատորիայում, 1985թ-ից` Մոսկվայի Կուլտուրայի ինստիտուտում (1989թ-ից՝ դոցենտ): 1959թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: