Նրան թատրոնից բաժանեց ծանր հիվանդությունը. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչը, ով հայտնի դարձավ ամբողջ Թիֆլիսում

Հայ ռեժիսոր, դերասան Արշակ Սարգսի Բուրջալյանը ծնվել է 1879 թվականին Աստրախանում: Եղել է դերասան Գևորգ Բուրջալյանի եղբայրը: Դեռ ուսանողական տարիների ակտիվ մասնակցել է մոսկովյան հայ ուսանողերի խմբակի բեմադրություններին:

Ռեժիսորական արվեստը սովորել է «Չղջիկում» և Կորշի թատրոնում, որի հետ էլ մեկնել է հյուրախաղերի Դոնի Ռոստով, հանդես է եկել իբրև դերասան, ռեժիսոր և խմբի ղեկավար: Ռոստովում ստեղծել է «Առլեկին» և «Գրոտեսկ» ռուսական թատրոնները: Հետագայում մեկնել է Թիֆլիս, որտեղ աշխատել է մինիատյուրային «Դիմակներ» և «Առլեկին» թատրոններում:

Խաղացել է մի շարք ներկայացումների մեջ և հայտնի դարձել ամբողջ Թիֆլիսում: 1922 թվականից, որպես ռեժիսոր, ծանոթացել է հայ թատերական արվեստին, որին նվիրաբերել է հետագա կյանքը: Ղեկավարել է հայկական դրամատիկական ստուդիան:

arshak burjalyan

Աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում, որից հետո ղեկավարել է Թիֆլիսի հայկական թատրոնը: Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մի քանի տարի եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1938թ-ից աշխատել է Երևանի Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար: Մեկնել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջաններ, ուր իրականացրել է բազմաթիվ բեմադրություններ: 

Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 1943 թվականին ծանր հիվանդացել է և բաժանվել թատրոնից: Մահացել է Թբիլիսիում: