«Հին օրերի երգը», «Աշնան արև» և այլ սիրված ֆիլմերի տաղանդավոր դերասանուհին. գիտեի՞ք, որ նա եղել է Շառլ Ազնավուրի հորաքույրը

Հայ դերասանուհի Արուս Միսաքի Ազնավուրյանը ծնվել է 1904 թվականի հունվարի 16-ին Թիֆլիսում: Եղել է երգիչ Շառլ Ազնավուրի հորաքույրը և դերասան Արտավազդ Փաշայանի կինը

Բեմական գործունեությունը սկսել է 1920 թվականին Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկական խմբում` Փառանձեմ բեմական կեղծանվամբ: Շուրջ տասը տարի խաղացել է Հովհաննես Աբելյանի և Հովսեփ Ոսկանյանի շրջագայող խմբերում:

arus aznavuryan

1930 թվականից եղել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն) դերասանուհի: Խաղացել է կատակերգական, դրամատիկական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Շպպանիկ), «Չար ոգի» (Ջավահիր),, Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Մարթա), «Պաղդասար աղբար» (Սողոմե), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Մ.Գորկու «Հատակում» (Կվաշնյա), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Հորտենզիա) և այլն:

arus aznavuryan

Նկարահանվել է «Արևիկ», «Պատանության ափ», «Աշնան արև», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1989 թվականի փետրվարի 13-ին Երևանում, թաղված է Գյումրու քաղաքային գերեզմանատան պանթեոնում: