Սարյանի լավագույն աշակերտը, ով հետո կերտեց իր մեծ ուսուցչի դիմանկարները

Մարտիրոս Սարյանը մեծագույն վարպետ էր, ով թողեց արժանի հետնորդներ։ Նա դարձավ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977) Հենրիկ Սիրավյանի ուսուցրիչը։ Ներկայացնում ենք նրա անցած կյանքի ուղին։

«Շատ սիրելի ու հազվագյուտ մարդուն, տաղանդավոր նկարչին՝ Հենրիկ Սիրավյանին՝ մեծ սիրով և հարգանքով։ Մարտիրոս Սարյան․1959 թ․, դեկտեմբերի 31»։

Այսպիսի ջերմությամբ էր Մարտիրոս Սարյանը Հենրիկ Սիրավյանին նվիրում նրա դիմանկարը։ Հայ նկարչի ջերմ վերաբերմունքը Հենրիկ Սիրավյանի նկատմամբ պատահական չէր։ Նրա և Մարտիրոս Սարյանի մտերմությունն ապա նաև միասին աշխատանքը սկսվում է մի ցուցահանդեսից և մի նկարից՝ «Առավոտը Բջնիում»։

Վարպետը այս նկարը տեսնում է Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում, հիանում, ապա ցանկանում ծանոթանալ երիտասարդ նկարչի հետ։ Մ․Սարյանը հրավիրում է Հ․ Սիրավյանին աշխատելու իր արվեստանոցում և աշակերտելու իրեն։

Եվ այսպես, 1958-1966 թթ․-ին երկու նկարիչները աշխատում ու ստեղծագործում են միասին։ Աշակերտելով մեծ նկարչին Սիրավյանը կայանում է որպես ինքնուրույն ու ինքնատիպ ստեղծագործող։ Հետագայում արդեն Սիրավը ստեղծում է Մարտիոս Սարյանի մի քանի դիմանկար ու հայ մշակույթի այլ մեծերի  հիանալի դիմանկարներ։ Աղբյուրը՝ https://www.art365.am/։