Այս ՀԱՅԻ ոտքի տակ ողջ նավթային աշխարհն էր, նրա հետ բոլորն էին հաշվի նստում. բայց ՆԱ ՀԱՅ մնաց ու միլիոնավոր դոլաներ նվիրաբերեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻ օգնության գործին

Գալուստ Սարգսի Գյուլբենկյան՝  պորտուգալահայ գործարար և հայ ժողովրդի մեծանուն ու մեծահոգի բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի դարձնելու մեջ։

Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում Սկյուտարում, Արևմտյան Հայաստանում Քսան տարեկանում հոր թելադրանքով, նա մեկնում է Բաքու՝ նավթաշխարհի մարդկանց հետ ծանոթանալու և իր գիտելիքները հարստացնելու։ Ճամփորդության արդյունքում նա գրում է «Նավթը էներգիայի աղբյուր» ուսումնասիրությունը, որը տպագրվում է Փարիզի հեղինակավոր «Revue des Deux Mondes» («Երկու աշխարհամասերի անձնագիր») ամսագրում։

Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է Turkish Petrolium Company-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Royal Dutch Shell Group-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին։ Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2, 5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։

1920 թվականից մինչև 1940 թվականը նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի և Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936 թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ…»