« Գարնան առաջին օրն էր, աղջիկների համար անպայման ՁՆԾԱՂԻԿ էր պետք հավաքել» ԱՆԿՐԿՆԵԼԻ ՎԱԶԳԵՆԸ․

Հետաքրքիր դեպք ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆԻ կյանքից․

« Վազգենն էր, Կյաժ Արմենն ու ես (Հովիկ Չարխչյանը):
Արմենի «Նիվան» ճանկռոտում էր լեռնային ճանապարհի քարն ու տիղմը: Գիշերվա վարար անձրևից հետո բլուրներն ի վեր գալարվող խճուղին դարձել էր սայթաքուն, ամեն կողմից հոսող առվակները քշում էին հող ու ավազ:

Հերթական վերելքի ժամանակ մեքենայի անիվները խրվեցին թանձր ցեխի մեջ ու անշարժացան:
— Ետ չդառնա՞նք:
— Չէ:
Իջանք մեքենայից, սկսեցինք հրել: Մի քանի մետր առաջ անցանք: Հետո նորից: Հետո նորից ու նորից…

Ռազմաճակատ չէինք գնում: Օգնության չէինք շտապում: Մոլորված չէինք: Ընդամենը գնում էինք ձնծաղիկ հավաքելու, որ նվիրեինք աղջիկներին…
Իրիկնամուտին ետ դարձանք` ցեխոտ, քաղցած ու ծաղկաշատ: Գարնան առաջին օրն էր:»

Հովիկ Չարխչյան