«Նրանց տունը դատարանի էր նման, այնտեղ էին լուծվում ծագած վեճերը»․ հայ գրող, ում ծննդավայրը այսօր գոյություն չունի

Մեծ էր Րաֆֆու դերն անցյալում և հատկապես մեծ է հիմա։ Այս ամենը գալիս էր նաև Ուրմիո գեղեցիկ լճակի ափին սփռված Ատրպատականի Սալմաստ գավառի Սոլա գետակի հովտում գտնվող հայաբնակ Փայաջուկ գյուղի և իր նահապետական գերդաստանի նկատմամբ ունեցած սիրուց։

Փայաջուկն այսօր գոյություն չունի՝ տեղահանության, թալանի ու երկրաշարժի հետևանքով։ Րաֆֆու հայրական տունը մի տեսակ հաշտարար դատարան էր, այստեղ էին հարթվում գյուղացիների մեջ ծագած մանր վեճերն ու տարաձայնությունները, քանի որ Րաֆֆու հայրը պատկառելի մարդ էր՝ չափազանց հարգված ու սիրված համագյուղացիների կողմից։

Մելիք Միրզաբեկն ուներ ջուլհակի արհեստանոց, որտեղ բամբակե թելից կտավ էին գործում, հետո՝ ներկում ու տանում վաճառքի այլ երկրներ։ Նա Թիֆլիսի պարսկահպատակ վաճառականների գլխավորն էր։ Գոհար Ալեքսանյանի հոդվածից։