ՀԱՅ անվանի ընտանիքի արժանի զավակը՝ տաղանդավոր դերասան Գերասիմ Լիսիցյանը. գիտե՞ք, թե ով է նրա ՀԱՅՐԸ

Դերասան Գերասիմ Լիսիցյանը ծնվել է 1943թ. մայիսի 26-ին Երևանում: Օպերային երգիչ Պավել Լիսիցյանի որդին է, երգչուհիներ Ռուզաննա և Կարինե Լիսիցյանների եղբայրը:

1960թ. ընդունվել է Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետ: Աշխատել է Սամարայի և Վորոնեժի դրամատիկական թատրոններում` որպես դերասան:

Ավարտել է նաև Մոսկվայի Կենտրոնական հեռուստաընկերության բարձրագույն ռեժիսուրայի կուրսերը և աշխատել է երաժշտական խմբագրությունում: Նրա հաղորդումներից են` «Մայա Պլիսեցկայա», «Նվագախմբի ձայները» և այլն:

1971-80թթ աշխատել է Մոսկվայի մարզային, 1980-91թթ` պետական ֆիլհարմոնիայում` որպես ասմունքող: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Լալվարի որսկանը» (1966թ.), «Ларец Марии Медичи» (1980թ.), «Խնայեք տղամարդկանց» (1982թ.) և այլն:

«Ларец Марии Медичи» ֆիլմից (1980թ.)

1991թ. տեղափոխվել է ԱՄՆ: Աշխատել է Նյու Յորքի ռուսական ռադիոյում` որպես ասմունքող: